ԱՄՆ-ում վաճառվել է Ուիտնի Հյուսթոնի տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանձնատունը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Մենդեմ քաղաքում: Նրա մակերեսը 1000 քմ է, ունի 5 ննջասենյակ, նույնքան էլ՝ լողասենյակ, 6 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ և նույնիսկ ձայնագրման ստուդիա:

Տանը հարող 2 հեկտար տարածքում տեղակայված են լողավազանը և թենիսի հրապարակը. տեղեկացնում է Fashiontime-ը: Հետաքրքրական է, որ գնորդը երգչուհու վաղեմի երկրպագուն է: Մետյու Քրաուդհամերը մասնագիտությամբ բժիշկ է, նա մտադիր է լրիվ պահպանել տան կառուցնածքը՝ ի հիշատակ աստղի:

Երգչուհին գրեթե չի ապրել այդ տանը:

Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է 2012-ին:




Լրահոս