Ա. Մարտիրոսյան. Ընտրակաշառք բաժանվել է, իսկ իրավապահ մամինները պարալիզացվել էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանում տեղական ինքնակառավարման ընտրությունները լավ փորձադաշտ էր, թե իշխանության եւ թե ընդդիմության համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ժառանգության կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: “Ընդդիմությունը Հրազդանում իրականում շատ լուրջ վերահսկողություն էր իրականացնում: Եթե ընդդիմությունը կարողանա նման վերահսկողություն կատարել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ամբողջ հանրապետությունով մեկ եւ  եթե իշխանությունը չդիմի բիրտ ուժի ու լցոնումների, ապա ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթելու”,- ասաց նա:Ըստ Արմեն Մարտիրոսյանի` կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունները չանցան այն ձեւով, ինչպես նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը են ներկայացնում: Արմենը Մարտիրոսյանը, պնդելով, թե Հրազդանում համատարած ընտրակաշառք է բաժանվել, ասաց, որ իր համար վերջնականորեն պարզ դարձավ, որ իրավապահ մարմինների գործառույթը պարալիզացվել է:Ըստ նրա` եթե ընտրակաշառքներ վերցնողներից 801 հոգի իր ձայնը այնուամենայնիվ տար Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Սասուն Միքայելյանին, ապա ընտրությունների ելքը այլ կլիներ: 




Լրահոս