Փորձագետները հաշվարկել են երջանկության գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bloomberg գործակալությունը նոր մեթոդ է մշակել, որի օգնությամբ կարելի է հաշվարկել «երջանկության գինը» տարբեր երկրնեում:

Մեթոդը հիմնվում է կյանքի կենսամակարդակի վերաբերյալ Համաշխարհային բանկի 2010-2012թթ. վիճակագրության վրա, յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի և Գելապի ինստիտուտի կողմից երջանկության գնահատման վրա:

Այս մեթոդիկայով գնահատվել է 23 երկիր. տեղեկացնում է  Mignews-ը: Ամենաէժանը երջանկությունն Իսրայելում է՝ 1 մարդու համար՝ 4491 դոլար: Ավելին, իսրայելցիների 72%-ն իրեն երջանիկ է զգում:

«Ամենաթանկ» երջանկությունը Քաթարում է: Այնտեղ այն արժե 14.609 դոլար: Քաթարին հետևում է Լյուքսեմբուրգը` 10986 դոլար:

Սինգապուրն ու ԱՄՆ-ն երրորդ և չորրորդ տեղում են` 9245 դոլար և 7051 դոլար համապատասխանաբար:




Լրահոս