Հայ ժողովուրդը իր երկիրը սիրում է ամբողջությամբ, թեև ամեն մեկն ունի նախընտրելի հատվածներ, որն ամենաշատն է սիրում:
Armlur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մարդկանց հատկապես սիրելի են իրենց ծննդավայրը կամ այն բնակավայրը, որտեղ հիմա են ապրում:
Երևանն, իհարկե, առաջատար է, բայց մեր երկրի գեղատեսիլ բնությունը շատերին է հմայում, ու մարդիկ նույնիսկ պատանի հասակում Հայաստանի այս կամ այն բնակավայրում այնպիսի անմոռանալի ժամանակ են անցկացրել, որ երբեք չեն մոռանում հատկապես հայրենի բնության այդ հատվածը: