Զբոսաշրջիկին գտել են կոկորդիլոսի ստամոքսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի ոստիկանները հայտնել են, որ կոկորդիլոսի ստամոքսում մարդու մասունքներ են գտել: Նրանց վարկածով` սողունի զոհ է դարձել Կակադու ազգային պարկի այցելուն, որին գիշատիչը հափշտակել էր հենց նավակից:

Հինգմետրանոց ծովային կոկորդիլոսին գնդակահարել են 62-ամյա զբոսաշրջիկին փնտրելու ժամանակ, որն անհետացել էր հունիսի 7-ին: Ընդանուր առմամբ՝ ռենջերները սպանել են երկու կոկորդիլոսի զբսաշրջիկի վրա հարձակման վայրից կես կիլոմետր հեռավորություն վրա: Դեպքի վկան են դարձել թոշակառու ծերունու կինը, նրա որդին և հարսը, ովքեր նրա հետ նույն նավակում են եղել. տեղեկացնում է Associated Press-ը:

Տղամարդու մասունքները, ում անունը չի հրապարակվում, առայժմ չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները:

Տղամարդու ազգականները զգուշացրել են, որ նրան կենդանի գտնելու հավանականությունը չնչին է: Եթե մարդուն չեն փրկում կոկորդիլոսի հարձակումից 2 րոպե անց, նրան փրկել արդեն չի հաջողվում:

Դա այս տարի կոկորդիլոսի մահացու հարձակման առաջին դեպքը չէ. հունարին սողունի զոհ էր դարձել 12-ամա տղան, իսկ նրա ընկերը լուրջ վնասվածքներ էր սստացել:




Լրահոս