ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում պետական գնումների ոլորտում:Առաջիկա 10 օրվա ընթացքում Հանձնաժողովը կհրապարակի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները եւ որոշ ընկերությունների հանդեպ վարույթ կհարուցի:Ուսումնասիրությունների նախնական փուլն արդեն ավարտվել է եւ արդեն տեսանելի են օրինախախտ ընկերությունները, իսկ վարույթից հետո պարզ կդառնա, թե տվյալ ընկերությունները ինչ չափով են խախտումներ կատարել:Ինչ վերաբերում է պարենային ապրանքերի շուկայում իրականացվող ուսումնասիրություններին, ապա Ամանորից հետո պարենային ապրանքների շուկայում որեւէ ապրանքատեսակի գնային էական տատանումներ չեն արձանագրվել: Թանկացումներ նկատվել են միայն մրգի եւ բանջարեղենի շուկայում ինչը էլ Հանձնաժողովը վերհսկելու լիազորություն չունի:
ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում որոշ ընկերությունների հանդեպ վարույթ կհարուցի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ