ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված “ապօրինի դրամահավաքը կանխելու և արգելելու ուղղությամբ”: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Աշոտյանի շրջաբերականի համար հիմք են ծառայել նախարարության “Թեժ գիծ” հեռախոսակապով և սոցիալական ցանցով ստացված ահազանգերը:Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:Խնդրին նախարարն անդրադարձել է նաև նախօրեին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ` նշելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում:”Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` ապօրինի դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով: Ծնողական համայնքի աջակցությունն ու մասնակցությունը դպրոցի խնդիրների լուծմանը կարող է կազմակերպվել բացառապես կամավորության հիմքով` բանկային փոխանցումների տարբերակով”,- ասել է Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը հանձրարաել է կանխել դրամահավաքը դպրոցներում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ