![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/14//18143.jpg)
Իտալիայում սառույցի ու հալոցքի պատճառով քանդվել են Կոլիզեումի վերին հատվածի ֆրագմենտները:Ամֆիթատրոնը, որը հանգստյան օրերին փակ էր զբոսաշրջիկների համար, կբացի իր դռները նրանց առաջ հինգշաբթիից ոչ շուտ: Վտանգ են ներկայացնում ոչ միայն պատերի առանձին կտորների քանդվելու հավանականությունը, այլեւ ամֆիթատրոնի նեղլիկ սառցապատ ճանապարհները: Կոլիզեումի պատերին հաշվվում է ավելի քան 3000 ճեղք, որոնցից ժամանակ առ ժամանակ կտորներ են քանդվում: Հուշարձանի վերականգնումը պետք է սկսվի 2012 թ. մարտին: