Խոյ. Խորհուրդ չի տրվում օրվա առաջին կեսին հանդիպումներ նշանակել, կամ կարևոր հարցեր լուծել: Հնարավոր են անհաջողություններ հատկապես ֆինանսական ոլորտում:
Կարող եք հույս դնել մտերիմ այն մարդու օգնության վրա, որը շատ լավ է ձեզ ճանաչում և պատրաստ է տանել ձեր բոլոր քմահաճույքները:
Ցուլ. Օրը բարենպաստ է թե մասնագիտական, թե անձնական կյանքին վերաբերող խնդիրները կարգավորելու համար: Կկարողանաք արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում և կայացնել արդյունավետ որոշումներ:
Միայն թե ձեզ անընդհատ անհանգստացնում են ինչ-որ չլուծված խնդիրներ, միաժամանակ, հասկանում եք, որ այժմ քայլեր ձեռնարկել պետք չէ:
Երկվորյակ. Այն օրերից է, երբ կարող եք հեշտությամբ հասնել նպատակին՝ առանց ջանքեր գործադրելու: Դա կհաջողվի ոչ միայն դրական միտումների մեծ ազդեցության, այլև ձեր սեփական ուժերը ճիշտ գնահատելու շնորհիվ:
Հիանալի օր է գործնական հարցերը կարգավորելու համար, կարող եք մեկնել ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային ուղևորության:
Խեցգետին. Բարեհաջող օր է, եթե նույնիսկ դժվարություններ ծագեն, ապա կարող եք ինքնուրույն հաղթահարել դրանք:
Միգուցե տարաձայնություններ ծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, սակայն կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Ստուգեք ցանկացած տեղեկություն, որ կստանաք այսօր:
Առյուծ. Ծանրաբեռնված և արտասովոր օր է: Եթե ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, կարող եք ցանկալի արդյունքի հասնել: Չի բացառվում այսօր տարաձայնություններ ծագեն ղեկավարության հետ:
Օրվա երկրոր կեսին հնարավոր են անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:
Կույս. Միգուցե հետաքրքիր հանիպումներ լինեն օրվա սկզբում, այդ ընթացքում հնարավոր է ձեզանից բազմաթիվ ջանքեր պահանջվեն՝ զրուցակցին հասկանալու համար:
Երեկոն հարմար է ինքնուրույն աշխատելու համար, ինչքան շատ գործելու ազատություն ունենաք, այնքան ինքնավստահ կլինեք:
Կշեռք. Օրը խոստանում է դրական փոփոխություններ անձնական կյանքում, այդ հարցում մեծ դեր կխաղա այն, որ դուք ոչ մի կերպ հետ չեք կանգնում ձեր նպատակներից: Կունենաք հիանալի գաղափարներ և հնարավորություն՝ դրանք իրականացնելու համար:
Շատ լավ օր է ոչ այնքան խոշոր գնումներ կատարելու համար:
Կարիճ. Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերությունները կարգավորելու համար, կարող եք ձեր սիրելիի հետ քննարկել ձեզ հուզող հարցերը: Այսօր կարող եք ծանոթություններ հաստատել, ինտուիցիան կհուշի, թե ում հետ կարելի է գործ ունենալ, ում հետ՝ ոչ:
Իսկ ահա գործնական հարցերը լուծելու տեսանկյունից այնքան էլ հարմար օր չէ:
Աղեղնավոր. Դժվարությունները, որոնք կծագեն օրվա առաջին կեսին, լուրջ են, սակայն անլուծելի չեն: Ընտրեք վստահելի համախոհ, որը կօգնի լուծել առաջացած խնդիրները:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի, կհասնեք նոր հաջողությունների և կհպարտանաք գրանցած արդյունքներով: Չի բացառվում անսպասելի դրամական մուտքեր լինեն:
Այծեղջուր. Դուք հասկանում եք, որ շտապել պետք չէ, և սպասելով հարմար պահի՝ չեք կայացնում կարևոր որոշումներ:
Շատ լավ օր է աշխատավայրը փոխելու, նոր ծրագրերի վրա աշխատելու համար: Երեկոյան կարող եք հանդիպել ընկերներին, նրանք կբարձարցնեն ձեր տրամադրությունը:
Ջրհոս. Հանգիստ օր է, անհանգստանալու պատճառներ չեք ունենա, իսկ ցանկալի արդյունքներ կգրանցեք ճիշտ պահին: Օրը բարենպաստ է գործարքներ կնքելու համար: Հիանալի կանցնեն գործուղումները:
Կենսական ներուժը մեծ կլինի, կունենաք հիանալի ինքնազգացողություն:
Ձուկ. Անհապաղ հաջողության հասնելու ձգտումը միգուցե լուրջ սխալների առաջ կանգնեցնի: Հնարավոր են հիասթափություններ, երբ հասկանաք, որ ձեր ուժերից վեր աշխատանք եք կատարում:
Մյուս կողմից, չի բացառվում հաճելի նորություններ լսեք, բացահայտումներ անեք: Ձեր խնդիրն է լավատեսորեն նայել դեպի առաջ: