«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ է տվել գործարարներին՝ 100 տոկոսով հարկային դաշտ գալու համար։
ԲՀԿ պատգամավոր, գործարար դաշտի ներկայացուցիչ Աբրահամ Մանուկյանը «Ժամանակի» հարցին, թե իր կարծիքով Գագիկ Ծառուկյանը 100 տոկոսով հարկային դաշտ կգա՞, պատասխանեց. «Իմ կարծիքով, Գագիկ Ծառուկյանը վաղուց 100 տոկոսով հարկային դաշտում ա»: Թե ինչու Ծառուկյանը չէր մասնակցում վարչապետի հետ գործարարների հանդիպմանը, ԲՀԿ պատգամավորը չգիտի. «Ես չեմ կարող ասել։ Իմ կարծիքով, ովքեր որ հրավիրված են եղել, մասնակցել են»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: