ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն իր ղեկավարած 10 տարիների ընթացքում միլիոններ է «դիզել»: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` Դանիելյանը վերջերս բնակարան է գնել Ֆրանսիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում` հայտնի «հարուստների թաղամասում»` Բեւերլի Հիլզում: Իհարկե, կարելի է պատկերացնել, թե ինչ գումարներով է Հայաստանում գոյություն ունեցող մի քաղաքի քաղաքապետն արտասահմանում երկու տուն գնել, բայց ուշագրավ են պաշտոնական բացահայտումները: Դեռեւս 2010-ին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հրապարակած տվյալներով` Հրազդանի քաղաքապետարանը պետությանը հասցրել է 19,1 մլն դրամի վնաս, եւ միայն տանիքների վերանորոգման մասով քաղաքապետարանում հայտնաբերվել են 27,7 մլն դրամի յուրացման փաստեր: Այս թվերը բացահայտումների միայն մի մասն են:




Լրահոս