Իրաքում ՀՀ դեսպան դառնալու տրամադրություն չկա․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը «Ժամանակի» հետ հեռախոսազրույցում պնդեց, որ չի պատրաստվում Իրաքում ՀՀ դեսպան դառնալ:

Մեր հարցին, թե նման առաջարկ արվե՞լ է իրեն, Ալեքսանյանը հայտարարեց. «Չէ, չէ, չէ, ոչ մի առաջարկ ոչ եղել ա, ոչ էլ էդ ձեւ տրամադրություն կա»:
Հարցրինք, թե իսկ չէ՞ր ուզի լինել Իրաքի դեսպան, քանի որ Իրաքի հետ գործարար կապեր ունի. «Ես սաղ աշխարհի, սաղ երկրների հետ մոտիկ եմ, բայց էդ ձեւ բան չկա»,-պնդեց պատգամավորը:

Հետաքրրքվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է ավելի լավ պաշտոն են առաջարկել իրեն: «Ես ասում եմ՝ չկա էտ ձեւ բան, վսյո, էլ ինձ հարցեր մի տուր»,-հայտարարեց Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս