
Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելուշրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ` Մհեր Շահգելդյանի ևՀեղինե Բիշարյանի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցուիթյան նախագահ ԽաչատուրՔոքոբելյանի հետ: Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց, որ հանդիպման ընթացքում ամրագրվեց երկու կողմերիպատրաստակամությունը ընտրական բարեփոխումների` մասնավորապես, 100 տոկոս համամասնականընտրակարգի անցնելու շուրջ միասնական օրակարգի ձևավորման հարցում:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ`կապված ընտրական բարեփոխումների` մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգձևավորելու հետ:
«Օրինաց Երկիր» կուսակցություն