Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին չպայմանավորվեցին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի գնի հետ կապված երեկ երեկոյան կայացած Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումների հինգերորդ ռաունդը կրկին ապարդյուն անցավ:

Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն Բրյուսելում գազային բանակցությունների անցկացման ժամանակ համաձայնության չեկան, հայտնել է էներգետիկանի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը: Նրա խոսքով, բանակցությունների վեցերորդ ռաունդը կարող է տեղի ունենալ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը, տեղեկացնում է BBC-ին:

Բրյուսելի բանակցությունները տևել են ավելի քան յոթ ժամ և ավարտվել երեքշաբթի գիշերը:

Կոնսուլտացիաների սկսվելուց առաջ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է լրագրողներին, որ Կիևը պատրաստ է  մարել պարտքն արդեն մատակարարված ռուսաստանյան գազի դիմաց միայն գնի մասին պայմանավորվելուց հետո:

140610051334_guenther_oettinger_624x351_ap

140610050959_yuriy_prodan_624x351_reuters

Ռուսասատանի ներկայացուցիչներն այլ կարծիքի են: Նրանք պատրաստ են քննարկել Ուկրաինայի համար գազի գնի հնարավոր զեղջերի հարցը միայն այն ժամանակ, երբ Կիևը կհաստատի պարտքը մարելու իր մտադրությունը:

Խոսքը գնում է նոյեմբեր-դեկտեմբերի համար 1,45 մլն դոլարի, և ապրիլ-մայիս ամիսներին մատակարարված գազի 3 մլրդ դոլարի  պարտքի մարման ժամանակացույցի հստակեցման մասին:

Հունիսի 2-ին Կիևը «Գազպրոմին» է փոխանցել 786 մլն դոլար՝ փակելով առաջին եռամսյակի պարտքը:

 




Լրահոս