Աֆղանստանի սահմանին գտնվող Տիրախ դաշտավայրի վրա տեղացած ավիահարվածների արդյունքում սպանվել են առնվազն 15 գրոհային-իսլամիստներ, տեղեկացնում է Պակիստանի ռազմական ղեկավարությունը:
Պակիստանի զինվորականները հայտարարում են նաև զենքի թվով 9 պահեստների ոչնչացման մասին:
Գրոհայինների դիրքերը ռմբակոծվել են այն բանից հետո, երբ «Թալիբանը» իր վրա վերցրեց Ղարաչիի օդանավակայանի վրա հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ դա հատուցումն է իրենց առաջնորդի սպանության համար: Այդ հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 30 մարդ, տեղեկացնում է BBC-ին: