ԴԺԳՈՀԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների` փետրվարի 8-ին «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովը կառավարության շենքում հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Թե ինչ են քննարկել գործարարն ու կառավարության ղեկավարը, փորձեցինք պարզել «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայից, ով ասաց, թե քննարկումներ են եղել, եւ զարմանալու ոչինչ չկա: Երբ հարցրինք` ինչ քննարկում, ասաց. «Հարցն ուղարկե’ք իմ էլեկտրոնային հասցեին»: Երկու օր պատճառաբանեց, թե մեր նամակը չի ստացել (մինչ այդ նույն հասցեից հեշտությամբ հասնում էր տեքստը), ապա անհետացավ` չպատասխանելով մեր հեռախոսազանգերին: «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից պարզեց, որ Բաղդասարովը դժգոհել է վարչապետին, թե Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն «ընկել է իր հետեւից»:




Լրահոս