Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանի գլխավորությամբ պետք է շարունակվեր Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի եւ «Ժողովուրդ»-ի հակընդդեմ հայցի քննությունը: Նախորդ դատական նիստի ժամանակ օրաթերթի փաստաբան Հակոբ Ճարոյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի նիստին ներկա գտնվի նաեւ մարզպետ Նվեր Պողոսյանը, սակայն դատը հետաձգվեց տեղացած առատ ձյան պատճառով: «Ժողովուրդ»-ը չկարողացավ հասնել Գավառ:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը «Ժողովուրդ»-ից պահանջում է 2,5 մլն դրամ, քանի որ թերթը տպագրել է Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել դպրոցի պատմության ուսուցչի մրցույթի ժամանակ Արթուր Մխիթարյանին անցկացնելու համար: Իսկ «Ժողովուրդ»-ը հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն է պահանջում եւ խորհրդանշական` մեկ լումայի փոխհատուցում:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ