Արդեն 8 զոհ՝ Բրազիլիայում ֆուտբոլի առաջնության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական Սան-Պաուլու քազաքում միառելսային երկաթգծի կառուցման ժամանակ բետոնե սյունի անկման պատճառով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:

Դեռևս պարզ չէ, թե ինչն է դարձել միջադեպի պատճառը: Այն տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղից հաշված օրեր առաջ, որը պետք է անցկացվի հենց Սան-Պաուլուում:

Նախատեսվում էր, որ 17,7 կմ երկարությամբ մոնոռելսը պետք է շահագործման հանձնվի մինչև ԱԱ-2014-ի սկիզբը: Մոնոռելսը պետք է միացներ տեղի օդանավակայանը մետրոյի երեք ճյուղերի հետ: Սակայն շինարարությունը ձգձգվեց:

Աշխարհի առաջնության համար Բրազիլիայում կառուցվող մարզական օբյեկտների շինարարության ժամանակ զոհվել է 8 շինարար:

Երկուշաբթի հայտնի է դարձել նաև, որ Սան-Պաուլուի մետրոյի աշխատակիցները երկու օրով դադարեցրել են գործադուլը`տեղական իշխանությունների հետ պայմանավորվելու նպատակով:

Ինչպես BBC-ին տեղեկացրել է արհմիությունների ներկայացուցիչը, եթե կազմակերպության 60 անդամները չվերականգնվեն աշխատանքում, բողոքի ակցիան կվերսկսվի ԱԱ-2014-ի բացման օրը:

Գործադուլավորների հանդիպումը կառավարության ներկայացուցիչների հետ անարդյունք էր եղել: Սան-Պաուլուի նահանգապետը պնդում է, որ աշխատանքից հեռացումների որոշումը չի կարող վերանայվել:




Լրահոս