Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է միջանցք ապահովել խաղաղ բնակչության համար, որը ցանկանում է մեկնել այն տարածքից, ուր տեղի են ունենում հակաահաբեկչական գործողություններ, տեղեկացնում է BBC-ն:
Պորոշենկոն առաջարկել է կառավարությանն իր վրա վերցնել հակաահաբեկչական գործողությունների անցկացման վայրից մարդկանց տեղափոխման կազմակերպումը, բժշկական սպասարկումը, խմելու ջրով, սննդամթերքով և դեղորայքով ապահովումը, ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Հակաահաբեկչական օպերացիայի անցկացման շրջանում նոր զոհեր չունենալու նպատակով Ուկրաինայի նախագահը կարգադրել է ուժային կառույցների ղեկավարներին բոլոր ամհրաժեշտ պայմանները ստեղծել խաղաղ բնակչության համար, ովքեր կցանկանան մեկնել», – նշել են նախագահի մամլո ծառայությունում:
Տեղական իշխանությունները պետք է կառավարության հետ մեկտեղ տեղավորեն հատուկ օպերացիայի գոտուց ժամանած մարդկանց, հավելել են մամլո ծառայությունում: