ՆԱԽԱԳԻԾԸ ԿՈՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հեստապարի` սթրիփթիզի միջազգային օրն էր, իսկ ժամանակներ առաջ ԱԺ-ում քննարկման էր դրվել «Հեստապարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանից տեղեկանալ, թե ի վերջո ինչ եղավ այդ նախագիծը. «Հայաստանում իբրեւ թե ամեն ինչ շտկված էր, մնացել էր հեստապարը: Ես շատ կտրուկ եմ հանդես եկել դրա վերաբերյալ: Եւ այն օրը, երբ ուզում էին, որ դա դիտարկվեր, անհետ կորավ ու կորավ: Երեւի նախագծի հեղինակներն ամաչել էին, թե ինչով են զբաղված մի երկրում, որտեղ արտագաղթն ուղղակի հասել է գագաթնակետին»: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն էր:




Լրահոս