ԵՄ-ը պատժում է Ռուսաստանին «Հարավային հոսքի» միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան պաշտոնյաները հայտարարել են, որ Բուլղարիայում «Հարավային հոսք» գազատարի ցամաքային մասի շինարարության դադարեցումը հանդիսանում է նոր տնտեսական պատժամիջող Մոսկվայի դեմ, հայտնում է BBC-ին:

Կիրակի հայտնի է դարձել, որ Բուլղարիայի վարչապետ Պլամենա Օրեշանսկին կարգադրել է դադարեցնել «Հարավային հոսքի» շինարարական աշխատանքները մինչև Եվրահանձնաժողովի դիտողությունների վերացումը:

ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ բուլղարական կողմը լուրջ քաղաքական  ճնշման է ենթարկվել  դրսից և ստիպված է եղել նման որոշում կայացնել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եվրոպական իշխանությունների նման դիրքորոշումը անվանել է ոչ կառուցողական:




Լրահոս