
Նորվեգական Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որտեղ հանդես է գալիս նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
6-րդ տուրում Արոնյանըսպիտակներով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիիհետ: Վլադիմիր Կրամնիկը պարտվեց Վեսելին Տոպալովին, իսկ Գրիշչուկ – Սվիդլեր, Կառլսեն – Կարյակին և Ադգեդստեյն – Կարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:
Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և մեկ միավոր է զիջում առաջատարներ Կառլսենին, Կարունանային ու Կրամնիկին: 7-րդ տուրում Լևոն Արոնյանըսևերով կխաղա Կրամնիկի հետ: