Երեկ ուշ երեկոյան Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող Աֆրիկյանների տան մոտ քաշքշուկի արդյունքում՝ գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով 11 անձ բերման էին ենթարկվել: Այս պահի դրությամբ, բոլորն ազատ են արձակվել:
Բերման ենթարկվածների թվում էին Վահագն և Հերբերտ Գևորգյանները, Վահագն Մինասյանը, Անտոն Իվչենկոն, Սիփան Փաշինյանը և այլք:
Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից` նշելով, որ Կենտրոնի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մեզ հայտնեցին նաև, որ բերման ենթարկվածներին վարչական պատասխանատվության ենթարկելը պարզ կդառնա նյութերի նախապատրաստումից հետո:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված և քանդման ենթակա հին շենքի մոտ՝ ի պաշտպանություն հայտնի կառույցի պահպանման:
Տաթև Հարությունյան