Ռուսաստանում տարեսկզբից 130 գրոհային է ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ուժայինները 2014-in 130 գրոհայինի են ոչնչացրել, այդ թվում` 21 պարագլխի. երեքշաբթի հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը:

Նա տեղեկացրել է նաև, որ տարեսկզբից կանխվել է ահաբեկչական ուղղվածության 38 հանձագործություն, այդ թվում` 6 ահաբեկչական գործողություն:

«Դա հնարավորություն է տվել, անցած տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, երկու անգամ նվազեցնել հանցագործների ակտիվությունը», – ասել է ԱԴԾ պետը:

Բորտնիկովի խոսքով՝ ծայրահեղական կազմակերպությունների պարագլուխները շարունակում են ահաբեկչական գործողություններ ծրագրել Ռուսաստանի տարածքում և աշխատում են նոր կողմնակիցներ  հավաքել. գնում է Интерфакс-ը:




Լրահոս