Սահմանադրական բարեփոխումները` ՀՀԿ խունտայի վերարտադրման միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարքսիստական կուսակցության ղեկավար  Դավիթ Հակոբյանը, այսօրվա մամլո ասուլիսում անդրադառնալով ներքաղաքական   իրավիճակին`մասնավորապես  «Քառյակի» գործունեությանը,  ասաց, որ ժողովուրդը հիասթափվել է, իր խոսքերով ասած,  շառլատան կոչվող «քառյակից»: «Ի՞նչ հանրահավաքներ են անելու սեպտեմբերին, ի՞նչ են ասելու ժողովրդին»,-  մտորում է Հակոբյանը, ապա հավելում. «Անհրաժեշտ է ձևավորել համաժողովրդական ճակատ»:

Ինչ վերաբերում է  սահմանադրական բարեփոխումներին, դրանք մարքսիստը համարեց քաղաքական շառլատանություն: «Այդ բարեփոխումների նպատակը մեկն է` նպաստել ՀՀԿ խունտայի վերարտադրմանը: Ինչքա՞ն կարելի է փողով իշխանություն  գնել կամ փողով պետություն պահել: Արդյունքներն արդեն տեսնում ենք»,- ասաց Հակոբյանը:




Լրահոս