
Պենտագոնը հաջողությամբ փորձարկել է ալպինիստական հանդերձանքը, որը հետագայում, հնարավոր է, թույլ տա զինվորականներին հեշտությամբ մագլցել պատերով, ինչպես դա անում է «մարդ-սարդը»` հայտնի կինոնկարից. տեղեկացնում է The Daily Telegraph-ը:
Ծրագիրն իրականացվում է պաշտպանության նախարարության մասնագետների կողմից: Z-man անունը կրող ծրագրի շրջանակներում մասնագետները փորձել են մշակել այնպիսի սարքավորում, որը մարդկանց մասնակիորեն կօժտի սարդերի և մողեսների ունակություններով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հույս ունի, որ նոր սարքավորումները հետագայում կփոխարինեն պարաններին և սանդուղքներին:
«Մարդ-սարդի հանդերձանքի» առավելություններից մեկ այն է, որ դրա օգնությամբ շատ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան պատով մագլցել, քան դա հնարավոր է ներկայումս. տեղեկացնում է INTERFAX.RU-ն: