ՍԹՐԻՓԹԻԶ-ԱԿՈՒՄԲ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ը նշվում է որպես սթրիփթիզի համաշխարհային օր: 1893թ. այդ օրը Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» կաբարեում Մոնա անունով պարուհին պարելիս հանեց իր հագուստը, որից հետո այդ պարն անմիջապես կոչվեց սթրիփթիզ: Մոնայի մայրն այդ ժամանակ տուգանվեց 100 ֆրանկով` հասարակական վայրում դստեր ոչ պատշաճ վարքի համար: Մերկապարի դեմ պայքարը բողոքի ալիք բարձրացրեց ֆրանսիացի ուսանողների շրջանում, անգամ բախումներ տեղի ունեցան իրավապահների հետ, որի ժամանակ մեկ մարդ զոհվեց: Սակայն այսօր սթրիփթիզը հայտնի է ամբողջ աշխարհում: Տարբեր երկրների իշխանությունները սահմանում են, թե որ վայրերում է այն թույլատրվում: Պարուհիներին կամ նրանց մայրերին վաղուց արդեն չեն տուգանում, սակայն պարի բարոյական որակների մասին մինչ այժմ երկար քննարկումներ են լինում:

ՀԱՐՑ. Վերջին անգամ ե՞րբ եք եղել սթրիփթիզ ակումբում եւ ինչպե՞ս եք վերաբերվում այդ ակումբների գոյությանը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ եղել ակումբում: Ես սթրիփթիզ-ակումբ չեմ գնում: Էդքան էլ լավ չեմ վերաբերվում, ճիշտն ասած, համենայնդեպս, մի քիչ ավանդապաշտ ազգ ենք, դա մեզ համար չի:

ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սյունիքի մարզպետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ նման հարցեր մի’ տվեք, ես վիրավորվում եմ: Ինձ թվում է` հիվանդ մարդիկ են լինում ընդեղ: Դրանց գոյությանը վատ եմ վերաբերվում: Իմ բարոյական կերպարն ունեմ, ես դրա մեջ եմ տեղադրված: Միգուցե նահապետական է իմ մոտեցումը, բայց ես նման բաներ ո’չ ուզում եմ լսեմ, ո’չ էլ հետաքրքըրվում եմ:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. 2001 թվականին, երբ  «Սիրո թռչուն» երգն առաջին տեղը գրավեց, ինձ հրավիրեցին «Բելլաջիո»` կազմակերպիչների հետ նշելու, եւ այնտեղ ինչ-որ մասում տեսա` ինչ-որ աղջիկներ էին պարում նաեւ: Չգիտեմ էլ` դա սթրիփթիզ էր, թե չէ: Դա արվեստ է, բայց խանդավառ չեմ:

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
ԱԻՄ նախագահ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս