Գյուղապետը չի թողնում հողատարածքս ոռոգեմ. Խաչփարի բնակչուհի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչփար գյուղի բնակչուհի, թոշակառու Տամելա Պողոսյանը չի կարողանում իր հողատարածքը ոռոգել, քանի որ մեղավորն իր խոսքով Խաչփարի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանն է: Armlur.am-ի հետ զրույցում Խաչփար գյուղի բնակչուհին ասաց, որ գյուղապետի նման պահվածքի պատճառն այն է, որ իր դուստրը  համայնքապետի նախորդ ընտրությունների ժամանակ Ղազար Մարտիրոսյանի հակառակորդ թեկնածուի վստահված անձն է եղել:

Խաչփար գյուղի  գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքում է   բնակչուհու  հայտարարությունը: Նա հավաստիացնում է, որ բնակչուհին  ոռոգման ջուր ունի, պարզապես փորձում է  ջրի ոռոգման լրացուցիչ աղբյուր ունենալ, որը պետք է անցնի հարևանի  հողամասով: Հարևանը, սակայն, համաձայն չէ:

«Բնակչուհին ինձ մեղադրում է այն բանի համար, որ ես իբր լծակներ ունեմ,  պետք է ստիպեմ հարևանին, որ նա իր տնամերձ հողատարածքի միջով ոռոգման ջրի  լրացուցիչ աղբյուրի  հնարավորություն տա: Ես կողմ եմ, թող երկրորդն ու երրորդն էլ  ունենա: Կինն ինքն է արհեստական այդ խնդիրը ստեղծում իր հարևանների հետ»,- մանրամասնում է գյուղապետը:

Մանրամասները` տեսանյութում:

Սոնա Դավթյան




Լրահոս