Վրացին փորձել է առևանգել Մինսկ թռչող ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի ՊԱԿ-ը հայտնել է երեքշաբթի Քութաիսի-Մինսկ չվերթ կատարող ինքնաթիռի առևանգման փորձի մասին:

«Ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը ուղևորներից մեկին օդանավի պայթեցման սպառնալիքով և թռիչքի ուղղությունը դեպի եվրոպական երկրներից մեկը փոխելու պահանջով երկտող է ստացել», – Ինտերֆաքսին են հայտբել ՊԱԿ-ի մամլո ծառայությունից: Այդ ժամանակ ինքնաթիռում գտնվել է 32 ուղևոր:

Արդյունքում օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել Մինսկի Ազգային օդանավակայանում: Վայրէջքից հետո ինքնաթիռ են մուտք գործել ՊԱԿ-ի հակաահաբեկչական վարչության ներկայացուցիչները: Նրանք բանակցությունների մեջ են մտել երկտողը փոխանցած անձի հետ: Պարզվել է, որ նա Վրաստանի` 1973թ.-ին ծնված քաղաքացի է: Բանակցությունների արդյունքում հանցագործը համաձայնել է լքել ինքնաթիռը և կամավոր հանձնվել ՊԱԿ-ին, տեղեկացնում է Interfax.ru-ն:




Լրահոս