20 տարվա շրջանավարտների ցանկն արխիվից ինչպե՞ս գտնեմ. Կ. Աթոյանը`ԻԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագիտական համալսարանի  ռեկտոր Կորյուն Աթոյանը, armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ինֆորմացիոն ազատության կենտրոնի  այսօրվա հայտարարությանը, թե տնտեսագիտական համալսարանը գաղտնի է պահում 1990-1991 թթ-ի շրջանավարտների ցուցակը, ասաց, որ գաղտնի  պահելու որևէ խնդիր չկա:

«Այդ ցուցակը հանելու համար օրերով պետք է դնենք, արխիվում  փնտրենք:  Ես ինչպես տամ 20  տարվա ուսանողների ցանկը: Եթե կոնկրետ անուններ տա, կփորձենք արխիվից   այդ մարդկանց գործերը հանել»,- մանրամասնեց Աթոյանը:

Ինչ վերաբերում է  ԻԱԿ-ի իրավաբանի` շրջանավարտների ցանկին տեղում ծանոթանալու առաջարկին,  որը ևս մերժվել է  տնտեսագիտական  համալսարանի կողմից (որն էլ Ինֆորմացիոն ազատության կենտրոնը համարել է  տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքի խախտում),  Աթոյանը չհամաձայնեց` ասելով. «Չեմ կարծում, որ  տեղեկություն ստանալու սահմանադրական   իրավունքը խախտվել է: Դուք իրեն  վերցրեք, եկեք արխիվ, տեսնեմ` ինչպես  է  արխիվից դա հանելու»:




Լրահոս