ՓՈՂՈՑԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի հոկտեմբերի 2-ի սողանքից հետո Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան են հասնում Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան-Երեւան ճանապարհով: Գործում է  նաեւ Այրումի սողանքի գոտին շրջանցող խճապատ ճանապարհը, որի մի մասն անցնում է  Այրում քաղաքի միջով: Շրջանցիկ, նեղլիկ ու վտանգավոր այս ճանապարհով երբեմն նաեւ անցնում են բեռնված «ֆուռեր»: Դրա հետեւանքով  Այրում քաղաքի խճապատ Թումանյան փողոցում բազում փոսեր են գոյացել: Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանի խոսքերով` այրումցիներն ակնկալում էին, որ պետական միջոցներով գոնե այդ փողոցը կնորոգվի, սակայն դա էլ չի արվել: Հավելենք, որ դեռեւս փոխհատուցում չեն ստացել սողանքի հետեւանքով տուժած, քարի եւ հողի հսկա զանգվածի տակ մնացած պտղատու 3 այգիների այրումցի տերերը:




Լրահոս