Ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանն ու Ռուբիկ Հակոբյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ներկայացրին իշխանություններին ուղղված՝ 12 կետից բաղկացած պահանջները:
Աստեղ հետաքրքիրն այնն է, որ միայն ՀԱԿ-ն է Սերժ Սարգսյանին չարիք համարում: Լ. Զուրաբյանը Կոնգրեսի անունից հայտարարել էր. «Մենք համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, որ այս բոլոր պրոբլեմների լուծումը նրան իշխանությունից հեռացնելն է»:
ԲՀԿ-ից Ն.Զոհրաբյանն, անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ ԲՀԿ-ում որևէ տաբու չկա, և իրենք կքննարկեն ցանկացած հարց: Բայց առայժմ կհետևեն, թե իշխանություններն ինչպես են կատարում իրենց պահանջները: ՀՅԴ-ից Ա.Ռուստամյանն էլ ավելացրեց, թե իրենք ոչ թե անձերի, այլ համակարգային խնդիր են դնում: Եվ որ այսպես թե այնպես, 2017-2018 թթ. իշխանափոխություն է լինելու, և Ս.Սարգսյանը հեռանալու է:
Նրանք նաև նշեցին, որ իշխանություններին մինչև աշուն ժամանակ տալը չի նշանակում, որ իրենց քաղաքական օրակարգը սպառված է, և իրենք մեկնում են արձակուրդ: Նրանք խոստացան, որ առաջիկա մի քանի ամիսներին նույնպես իրենց ուշադրության կենտրոնում կպահեն հանրությանը հուզող բոլոր հարցերը: