ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 8-ին Արամի, Բուզանդի, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերի շահերը ներկայացնող երեք մարդու ընդունել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, ով խոստացել է անձամբ զբաղվել բնակիչների խնդրով: Հիշեցնենք, որ մինչ այս, խնդրով զբաղվել է ֆինանսների նախարարության գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը: Երեկ կառավարության շենքի մոտ բնակիչները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Նիստից հետո  բնակիչների հետ զրույց է ունեցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:  Վերջինս ասել է, որ  ինքը հարցը նորից բարձրացրել է ԱԺ-ում, գրավոր դիմել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Բախշյանի հավաստմամբ` ըստ օրենքի` նախարարը պետք է պատգամավորի միջնորդության համաձայն մոտ օրերս կազմակերպի հանդիպում: Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, եւ դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարան շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ` շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց:




Լրահոս