ՏԻՄ ընտրություններ Վրաստանում` ԵՄ հետ պայմանագրի ստորագրումից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման ընտրություններ: Դրանց առանձնահատկությունը նրանում է, որ այս անգամ, բացի Թբիլիսիից, ուղիղ ընտրության եղանակով ընտրվելու են ևս 11 քաղաքի և 62 շրջանի վարչական ղեկավարներ:

Ինչպես նշում է Новости-Грузия-ն, միջազգային կազմակերպությունների գնահատականներն այդ ընտրությունների մասին շատ կարևոր են ամսվա վերջին նախատեսվող ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման նախօրեին:

Ընտրողների ձայների համար հիմնականում պայքարում են իշխող «Վրացական երազանք» և նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունները: Այս երկու կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց թեկնածություններն առաջադրել են երկրի բոլոր ընտրատարածքներում:

Արտախորհրդարանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նատելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է կեղծել երկրում տեղական ինքնակառավարման ընտրությունները:




Լրահոս