
15-ամյա ֆիլիպինցի Անջելո Կազիմիրոն հավաքել է մի սարք, որն, իր խոսքով, իդեալական կլինի զբոսաշրջիկների և վազքի սիրահարների համար:
Նա կոշիկի մեջ տեղադրել է երկու զույգ հատուկ սկավառակներ, որոնց վրա ճնշման արդյունքում էլեկտրաէներգիա է արտադրվում. տեղեկացնում է TJournal-ը:
Քանի դեռ օգտվողը քայլում կամ վազում է, էլկտրականությունը կուտակվում է մարտկոցի մեջ: Հետագայում այն կարող է օգտագործվել USB-ի միջոցով բջջայինը լիցքավորելու համար:
Բացի հեռախոսից՝ կարելի է լիցքավորել նաև ռադիոընդունիչը, լապտերները և ցանկացած այլ սարք, որը լիցքավորվում է USB-ի միջոցով:
Կազիմիրոյի սարքը լրամշակման կարիք ունի, քանի որ լիթիում-իոնային մարտկոցի լկիցքավորման համար անհրաժեշտ կլինի 8 ժամ քայլել կամ վազել, իսկ 2 ժամ բասկետբոլ խաղալը բավարար կլինի բջջայինը միայն 10 րոպեով լիցքավորելու համար: