Ճապոնական ավտոմոբիլային կոնցեռնը ճանապարհի վրայով սավառնող ավտոմեքենա է մշակում: Այս մասին Սան Ֆրանցիսկոյում անցկացվող Bloomberg’s Next Big Thing Summit կոնֆերանսի ժամանակ հայտարարել է տեխնիկական խմբի ղեկավար Խիրոեսի Յոսիկին:
Յոսիկին նշել է, որ թռչող ավտոմեքենայի ստեղծման աշխատանքը Toyota-ի ամենաառաջատար մշակումներից է: Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել. հաղորդում է РБК-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Toyota-ն տարեվերջին կսկսի վառելիքային տարրերով աշխատող շարժիչներով ավտոմեքենաների թողարկումը: Դրանք կաշխատեն ջրածնով, ինչը թույլ կտա լրջորեն բարելավել տրանսպորտի էկոլոգիայնությունը: Ջրածնի այրման արդյունքում առաջանում է գոլորշի: