12 կետանոց պահանջներն ուղարկվել են վարչապետին և նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ ոչ իշխանական չորս ուժերն  այսօր ներկայացրել են 12 կետից բաղվացած հայտարարությունների ցանկ: «Ակնկալում եմ՝ կլինեն տարաբնույթ մեկնաբանություններ, կոչ կանեի լուրջ վերաբերվեք այդ հայտարարությանը ու իրականություն դարձնենք համագործակցությունն ընդդիմադիր դաշտի ու իշխանության միջև», -նշեց նա: Ռուստամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն այս հայտարարության տեքստը ուղարկել է և վարչապետին, և նախագահին:

Նա նշեց, որ  այս կետերը կարող են իրականություն դառնալ և իշխանության ու ընդդիմության միջև կհաստատվեն քաղաքակիրթ հարաբերություններ: «Հասարակության կողմից անվստահություն կա իշխանության նկատմամբ, սա լավագույն շանսն է, որ իշխանության նկատմամբ ավստահությունը վերականագնվի ու իրական քայլեր իրականացվեն: Մենք պատրաստ ենք ամբողջապես լիարժեք քննարկել ու իրական դարձնել այն կետերը, որ գրված են», – նշեց նա, հավելելով, թե իրենք պատրաստ են նաև  բանավիճել:

«Մեկ անգամ ցույց տանք, որ նույն նավի մեջ ենք, չենք ուզում՝ այս նավն այնպես ճոճվի, որ խորտակվի: Եթե ականջալուրությունը կառավարության սկզբունքներից մեկն է, եթե սրան էլ ականջալուր չլինեն, ուրեմն վստահություն չի լինի»,-շեշտեց նա:




Լրահոս