
Մոսկվայում, այսօր՝ հունիսի 10-ին, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծվող իրավիճակի եւ ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաեւ, նիստի օրակարգի համաձայն, քննարկել են մի շարք արդիական հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ձեւաչափով ռազմական համագործակցությանը եւ նախանշել կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա աշխատանքների ուղղությունները:
Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք համապատասխան որոշումներ: