ՀԱՐՑ. Ինձ հետաքրքրոմ է, թե Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնում ավելի շատ հա՞յ ուսանողներ են սովորում, թե՞ այլազգի, եւ ավելի շատ գերակշռում են մագիստրատուրայի՞, թե՞ ասպիրանտուրայի ուսանողները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ավելի շատ հայ ուսանողներ են սովորում, վարձավճարների իջեցում կամ բարձրացում չի եղել, եւ դա որեւէ ազդեցություն չունի ընդունելության վրա: Ի տարբերություն անցած տարիների` այս տարի ասպիրանտուրայի ուսանողների քանակն ավելի պակասել է, իսկ մագիստրատուրայի մասին կարող ենք հակառակն ասել: Ներկայումս առաջին եւ երկրորդ կուրսերի հաշվարկով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կա մոտ հազար մագիստրոս: Դիմողները հիմնականում բակալավրիատը նոր ավարտածներն են, կան նաեւ աշխատողներ, որոնք սովորում են որակավորման բարձրացման համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնական է, որ հայկական կրթական հաստատությունում այլազգիները մեծամասնություն չեն կազմի: Լավ է, որ ուսման վարձավճարները եթե գոնե չեն նվազել, ապա չեն էլ բարձրացել: Փոքր չէ նաեւ սովորողների թիվը, ուստիեւ մնում է բոլորին ուսման մեջ հաջողություն մաղթել: