Ջուրը կորչում է Փարաքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի՝ հունիսի 8-ին, Փարաքարի գյուղապետարանի կողմից ստացվել է ահազանգ այն մասին, որ վերջինիս կողմից սպասարկվող օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/ ջուր չի լցվում: Դրա պատճառով էլընդհատվել է գյուղի՝ տվյալ ՕԿՋ-ից սնուցվող փողոցների ջրամատակարարումը:

Ահազանգի հետքերով «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտ»՚ շահագործման տնօրինության «Շահումյա»՚ տեղամասի և ընկերության Տեխնիկական տնօրինության մասնագետների կողմիցհոսակորուստներ հայտնաբերող սարքերի օգնությամբ  անմիջապես ձեռնարկվել են միջոցներ՝առաջացած խնդրի պատճառը պարզելու նպատակով: Ստուգվում է ողջ տարածքը՝ փողոց առ փողոց, թաղամաս առ թաղամաս: Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը, ստուգումը ցույց է տվել, որ այն ջրագծով, որով «Արզական – Երևա»՚ մայրուղային ջրատարից ջուր են ստանում Փարաքար և Թաիրով գյուղերը, ջուրը շարունակում է մատակարարվելբավարար քանակությամբ՝ մոտ 50 լ/վ ծավալով: Նշված գյուղերի ներքին ցանցերիհետ ջրագծի միացման վայրում նախկինի պես արձանագրվել է 9 մթն. ճնշում: Սակայն արդեն Փարաքարիբաշխիչ ցանցում, ճնշման կտրուկ անկման պատճառովջուրը չի կարողանում լցվել մոտ 60 մետր բարձրության վրա գտնվող ՕԿՋ: Արդյունքում, դադարել է գյուղի ջրամբարի ՙտակ գտնվող՚ փողոցների ջրամատակարարումը: Գյուղի մյուս հատվածներում, ինչպես նաև Թաիրովում  պահպանվում է ջրամատակարարման գործող ժամանակացույցը:

Փարաքարի մի շարք հատվածներում արդեն իսկ հայտնաբերվել են վթարված խողովակներ, որոնցից ջուրն արտահոսում է բարձր ճնշմամբ: Տարվում են աշխատանքներ դրանք խցափակելու նպատակով: Սակայն ըստ մասնագետների՝  խմելու ջրի անբավարարությանհիմնական պատճառը ամենայն հավանականությամբայն մեծ ծավալներովոռոգման նպատակով օգտագործելն է. ոռոգման  ջրանցքներում ջուր չկա, մինչդեռ շուրջբոլորը կանաչ է, ծառ ու ծաղիկ:ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը հորդորում է տեղաբնակներին ձեռնպահ մնալ այդ լայն տարածում գտած սովորույթից, որից տուժում են իրենց իսկ հարևանները, հարազատ-բարեկամները:

Աշխատանքները Փարաքարում շարունակվում են:

«Երևան Ջուր» ՓԲԸ




Լրահոս