Իսպանիայում շների ջրաշխարհ է բացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորքոտանիների սիրահարների համար ևս մեկ զվարճանքի վայր է ավելացել: Իսպանիայում բացվել է առաջին լողավազանը շների համար:

Այստեղ մարդու բարեկամներին զվարճանքների լայն շրջանակ է առաջարկվում: Նրանց տերերը կարող են ամեն կերպ հաճոյանալ իրենց սիրելիներին:

Շներն ու մարդիկ կարող են առանց արգելքների միասին ժամանակ անցկացնել: Առանձնապես դուր կգա շներին շոգ օրերին զովանալու հնարավորությունը: Դա դրական կանդրադառնա ինչպես կենդանիների առողջության, այնպես էլ` նրանց տերերի նյարդային համակարգի վրա: Այստեղ շներն այնքան էներգիա են ծախսում, որ ջրաշխարհում անցկացված մեկ ժամի փոխարեն` նրանց տերերը կարող են 1-2 օր հանգիստ ապրել, քանի որ նրանց կենդանիները ստիպված կլինեն քնել և ուժ հավաքել. տեղեկացնում է Rosbalt-ը:




Լրահոս