Թերթը զրուցել է “”Վիտամին”” ակումբի հումորիստ Գարիկ Պապոյանի հետ, որից ներկայացնում ենք մի հատված.- Եթե օբյեկտիվորեն գնահատես այսօր մեր երգարվեստին էլի՞ պետք են երգիչ-երգչուհիներ:- Մեր երգարվեստին ոչ թե պետք են էլի երգիչ-երգչուհիներ, այլ պետք են հենց երգիչ-երգչուհիևեր:- Իսկ եղածները երգիչ-երգչուհիներ չե՞ն:- Բոլորի մասին չեմ կարող ասել, ինչ էլ ասում եմ` մեծամասնության ու ընդհանուր պատկերի մասին եմ խոսում, բայց մեկ ա, գռդոն վիճակ է, ու բոլորը նստած են գռդոնի վրա ու այնպիսի երգեր են երգում, որ իրանք անձամբ չէին էլ լսի, եթե ուրիշը երգեր, բայց դե հիմա, ոնց որ ասում են` ծախվում է, էլի: Վերջնական արդյունքում իրանք են թելադրում ճաշակ, բայց չեն էլ փորձում ինչ-որ բան փոխել, ուղղակի տեսնում են կողքինի մոտ ինչն է լավ ծախվում, արագ, առանց մտածելու, նույնի մյուս տոնից երգում են մի քիչ ուրիշ բառերով, ու էլի ծախվում Է: Իմ համար զարմանալին էն է, որ մարդիկ առնում են դա:- Իսկ ո՞րն է պատճառը` այլընտրանքի բացակայությո՞ւնը:- Դա պատճառներից մեկն է, երբ սոված ես լինում` սկզբում ամեն բան չես ուտում, բայց որ շատ ես սովածանում, արդեն ինչ տալիս են, ուտում ես: Այդպիսի վիճակ է երաժշտության մեջ, սկզբից ինչ լսում են, գիտեն դա է երաժշտությունը, բայց չգիտեն, որ դրանից առաջ ու հետո ինչ է եղել կամ ինչ կարող էր լինել:
Հրապարակ. Գռդոն Վիճակ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ