ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԱՐԱՊՈՎԱՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Roland Garros-ի քառորդ եզրափակչում հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին պարտության մատնած իսպանացի Գարբին Մուգուրուսային: Կիսաեզրափակչում Շարապովան խաղալու է կանադուհի Էժենի Բուշարի հետ, ով հաղթել է իսպանուհի Կարլա Սուերես-Նավարրոյին: Նշենք, որ Roland Garros-ի քառորդ եզրափակիչ է դուրս եկել մեկ այլ ռուսաստանցի թենիսիստուհի` Սվետլանա Կուզնեցովան, ով հաղթել է չեխ մարզուհի Լյուսի Շաֆարժովային: Քառորդ եզրափակչում Կուզնեցովան հանդիպելու է մրցույթի թիվ չորրորդ «ռակետ» ռումինացի Սիմոնա Հալելի հետ: Հիշեցնենք, որ Կուզնեցովան Roland Garros-ում հաղթանակ էր տարել 2009-ին:

ԿԱՍԻԼՅԱՍՆ ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ Է

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Իկեր Կասիլյասի՝ թիմը լքելու մասին տեղեկությունները: «Կասիլյասը թիմի ամենաարժեքավոր խաղացողներից է: Նա «Ռեալ»-ում խաղում է 9 տարեկանից եւ, եթե չեմ սխալվում, ցանկանում է կարիերան ավարտել այստեղ: Նա կմնա «Ռեալ»-ում, քանի որ գործող պայմանագիր ունի, որում փոխհատուցման գումարը կազմում է 150 մլն եվրո: Մենք մտադիր չենք որեւէ ֆուտբոլիստի հրաժեշտ տալ: Անձամբ ես չեմ ցանկանում բաց թողնել ոչ մեկին»,-նշել է Պերեսը:

ԲԵՔՀԵՄՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

«Ռեալ»-ի, «Միլան»-ի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմն այժմ մտածում է խաղացողի կարգավիճակով ֆուտբոլ վերադառնալու մասին. «Երբ հետեւում եմ ամենաբարձր մակարդակի մարզիկների խաղին, իմ մեջ ամեն ինչ սկսում է տակնուվրա լինել եւ վերադառնալու ցանկություն է առաջանում: Այդ ժամանակ ես սկսում եմ մտածել այն մասին, թե ինչպես կարող եմ կրկին խաղալ: Գուցե պետք է մոռանալ այն մասին, որ ես ավարտել եմ ֆուտբոլային կարիերան: Դեռեւս թիմի խաղացող-սեփականատեր չի եղել, իսկ միգուցե արժի, որ նա հայտնվի»,-ասել է Բեքհեմը:




Լրահոս