Մալազիացի լուսանկարիչ Յաման Իբրահիմն իր լուսանկարներում արտացոլում է մշակութային բազմազանությունը, կուսական բնությունը եւ մարդկային զանազան էմոցիաները: Իր լուսանկարչական գործունեության ընթացքում նա արժանացել է մի շարք մրցանակների: Լուսանկարչական գործունեությանը զուգընթաց նա Կուալա Լամպուրի կրթօջախներից մեկում աշխատում է նաեւ իբրեւ ուսուցիչ: 10 տարի առաջ, երբ ստացավ իր առաջին մրցանակը, նրա համար լուսանկարչությունը հոբբի էր: Այդ մրցանակը նրան ոգեշնչեց եւ դարձավ պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Նա բազմաժանր լուսանկարիչ է ու նկարում է վավերագրական լուսանկարներ, դիմանկարներ, բնանկարներ եւ այլն:
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՄԱԼԱԶԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ