
Պուշկինի 25 հասցեում գտնվող Աֆրիկյանների հայտնի տունը քանդելու նախաձեռնութունը ոչ միայն բացասական արձագանք է գտել հասարակական տարբեր շրջանակներում, այլև՝ շարքային երևանցիների շրջանում:
Armlur.am-ի հարցումներում բոլորի պնդումը մեկն է` մարդկանց հիշողությունը չպետք է ջնջել, իսկ պատմական դարձած շինությունը՝ ավերել, պետք է այն վերակառուցել և բարեկարգել:
Հետաքրքիր էր, որ երևանցիները կիսում են նաև այն տեսակետը, թե ամեն ինչ չէ, որ փողով է գնվում, իսկ հասարակական պայքարը կարող է արդյունք տալ:
Սոնա Դավթյան, Քնար Մանուկյան, Աշոտ Գաբրելյան, Տիգրան Սարգսյան