Ժողովուրդ-ը անդրադառնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի գործունեությանն ու ներդրումներին` իր զավակներին պաշտոնների տեղավորելու հարցում:Ժողովուրդ- ը մասնավորապես գրում է. “Գալուստ Գրիգորիչն, իհարկե, հատկապես Արման որդու համար շատ է չարչարվել, բայց կարծես թե նրա երազանքը դառնում է իրականություն: Մեր տեղեկություններով` օրերս երկրի նախագահի ներկայությամբ քննարկվել է ապագա կառավարության հարցը, ու Գալուստ Գրիգորիչն էլ, հայրական սերը չթաքցնելով` նախագահին հիշեցրել է, որ չմոռանա մշակույթի նախարարի հարցը` հուշելով որ այդ պաշտոնում ամենալավ թեկնածուն իր որդին է` Արմանը: Նախագահն էլ ժպտացել ու գլխով հավանության նշան է արել: Արման Սահակյանն, ուրեմն, կարող է կամաց-կամաց իրերը հավաքել պետական գույքի կառավարման վարչությունից, որը, շատ եկամտաբեր պաշտոն լինելով համենայնդեպս, ,շառի բույնե է. հազար աչք է նայում: Իսկ մշակույթի նախարարի պաշտոնն ավելի բարձր է, կառավարության անդամ է, առավել մեծ ֆինանսական հոսքեր կան այստեղ, արտասահմանյան ուղևորություններ, կառավարման ու ազդեցությունների ավելի լայն դաշտ և այլն… Եթե ոչինչ էլ չլինի, Թեղուտի խնդիրը կա: Արման Սահակյանն էլ ձև կանի, թե դեմ է պատմական ու մշակութային հուշարձանների ավերմանը, Մանստևի վանքի տեղափոխմանը Շնող, “Վալեքս” ընկերությունների խումբն այս նախարարին էլ ,բարի աչքովե կնայի, ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես արդեն ամրագրված է կառավարության որոշման մեջ”:
Ժողովուրդ. Գալուստ Սահակյանը երկրի նախագահին ակնարկել է իր սիրելի որդուն չմոռանալ ապագա կառավարության կազմում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ