Beverly Hilton հյուրանոցը, որտեղ շաբաթ օրը մահացել է լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, դարձել է Լոս Անջելեսի տեսարժան վայրերից մեկը:Ինչպես պատմել է ամերիկյան զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Սքոթ Մայքլսը, այսուհետ բոլոր զբոսաշրջային ավտոբուսները պարտադիր պետք է կանգնեն հյուրանոցի մոտ, իսկ էքսկուրսավարները` պատմեն երգչուհու կյանքի ու մահվան հանգամանքների մասին: Ի դեպ, այս ընկերությունն արդեն յոթ տարի իրականացնում է “Ողբերգական պատմութուններ” խորագրով էքսկուրսիաներ:Էքսկուրսավարներին կարգադրված է զբոսաշրջիկներին հայտնել միայն փաստեր : Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հիմնական վարկածի` երգչուհին ջրախեղդ է եղել հյուրանոցային համարի լոգարանում:
Ուիթնի Հյուսթոնի մահվան վայրը դարձել է զբոսաշրջային վայր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ