Փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում, Գայի պողոտայում՝ Կոշիկի տան դիմաց, իրար են բախվել Ռաֆմակնիշի 61 ՍԼ 124 համարանիշի, Երազ մակնիշի թիվ 61 երթուղին սպասարկող 0916Տ համարանիշի և Օպել մակնիշի 08 ՏՍ 932 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Ռաֆ–ի ուղևորներից 51-ամյա Նաիրա Պետրոսյանը, 77-ամյա Արտյուշա Աճամյանը, 71-ամյա Տոլիկ Փարցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Լուսվարդ Մխոյանը տեղափոխվել է Նորք–Մարաշում գտնվող Օրթոպեդիայի կենտրոն։Նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար է եղել:
Խոշոր ավտովթար Գայի պողոտայում. կան վիրավորներ (ֆոտո)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ