Զվարթնոց օդանավակայանից հետախուզվող է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին` ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու:Ոստիկանությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նա 2009թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




Լրահոս