Պայթյուն Վոլգոգրադի սրճարաններից մեկում. վիրավորների մեջ կան հայեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի Վոլգոգրադի իտալական “Բելաջիո” սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ,- որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: Վիրավորների մեջ կան ազգությամբ հայեր. Ղազարյան Սվետլանա Խարիտոնի , Ղազարյան Ագնեսա Ռադիկի , Պահակյան Եկատերինա Գրիգորի, Աբրոմյան Արթուր Վիլհելմի, Շահբազյան Աննա: Առաջին երկուսի վիճակը գնահատվում է ծանր:  “Բելաջիո” սրճարանի հրդեհի մասին լուրը ստացվել է մոտավորապես երեկոյան ժամը 10:00-ին: Հրդեհը հանգցնելու համար պահանջվել է մոտ երկու ժամ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը եղել է սրճարանում գազի բալոնի պայթյունը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: 




Լրահոս